Սերժ Սարգսյանն այնպես է հայտնվել նախագահի պաշտոնին, այնպես է կառավարել ու այնպիսի արդյունքներ է ապահովել, որ դարձել է աթոռի գերի «մահապարտ»: Նրա կարգախոսը դարձել է «Մահ կամ իշխանություն»-ը:
ՀՀԿ ղեկավարը վախենում է պաշտոնը լքելուց, քանզի շատ լավ գիտի, թե ինչեր է արել, շատ լավ գիտի, որ առաջինն իր վրա «թիմակիցներն» են հարձակվելու, և շատ լավ գիտի, որ անձնական անվտանգության խնդիրներ ունի: Նա, պատկերավոր ասած, գրավել է ամրոցը և դարձել նույն այդ ամրոցի գերին:
Սարգսյանն իշխանությունը պահելու երկու մոտիվացիա ունի՝ անձնական հարստություն կուտակելը և անձնական անվտանգություն ապահովելը (ագահությունն ու վախը «Վերջի բոլշևիկին» դարձրել են վտանգավոր և՛ իր, և՛ հանրության համար): Երկու մոտիվացիան էլ հանրության ու պետության հաշվին են: Ու որքան շատ է նա պաշտոնավարում, այնքան ավելի է խրվում ճահճի մեջ ու այնքան ավելի շատ է «մահապարտ» դառնում:
Սարգսյանի պաշտոնավարման ամեն օրը «ահաբեկիչ» է դարձնում մեր հանրության նորանոր շերտերի: Իսկ դա հղի է լուրջ բախումներով ու արյունահեղության վտանգով:
Ցնցումներից խուսափելու համար պետք է օգնել Սերժ Սարգսյանին, որպեսզի նա հեռանա ոչ թե «ա լյա» Չաուշեսկու, այլ անարյուն: Այսինքն՝ չգնա այնպես, ինչպես եկել է: Դրա համար պետք է Սարգսյանի վրա ճնշումները մեծացնելուն զուգահեռ՝ նաև «մարդասիրական միջանցք» բացել նրա համար, որպեսզի նա հասկանա, որ հեռանալու տարբերակ ունի: Այլապես Սարգսյանը կգնա ամեն քայլի, մեր երկիրն ու ժողովրդին էլ «փուռը կտա»՝ հանուն իր անձնական շահի: Ասել է թե՝ խնդիրը ոչ միայն Սարգսյանին հեռացնելն է, այլ այդ հեռացման գինը շատ չծանրացնելը:
Իսկ թե ինչպես պետք է օգնել Սարգսյանին, որպեսզի անցնցում հեռանա, արդեն այլ խոսակցության թեմա է:
Ինչպես օգնել Սերժ Սարգսյանին

Կորյուն Մանուկյան