Լրահոս

20.07.2016 11:10


Հրդեհ է բռնկվել Մասիսում, Սպիտակում, Այգեվանում և Երևանում

Հրդեհ է բռնկվել Մասիսում, Սպիտակում, Այգեվանում և Երևանում

Հուլիսի 20-ին, ժամը 03.30-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Գ. Մ.-ին պատկանող չգործող գարեջրատան փայտյա կառուցատարրերը՝ մոտ 15 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.59-ին, մարվել՝ 04.03-ին:

***

Հուլիսի 19-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող գազի հաշվիչներից առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 10.03-ին:

Այրվել է Է. Չ.-ին պատկանող տան գազի հաշվիչը:

***

Հուլիսի 19-ին, ժամը 07.40-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում՝ 10-րդ սովխոզում, այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհի հետևանքով այրվել է Ռ. Գ.-ին պատկանող 100 խոտի հակ և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

***

Հուլիսի 19-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 64 շենքի 2-րդ մուտքում այրվում է էլ. վահանակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.05-ին, մարվել՝ 15.19-ին:

Էլ. վահանակում այրվել է 19 էլ. հաշվիչ:

Այս խորագրի վերջին նյութերը