Լրահոս

20.07.2016 18:17


Փարոսի անտառում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք

Փարոսի անտառում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես ` Երևանի Պարույր Սևակի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում այրվել է 4000 քմ բուսածածկույթ և 6 ծառ՝ ամբողջությամբ, Փարոսի անտառում՝ մոտ 1000 քմ, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 հասցեում գտնվող թիվ 147 մանկապարտեզի բակում՝ 600 քմ, Գյուլիքեխվյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում` 100 քմ, Կուրղինյան փողոցում՝ 1000 քմ, Քանաքեռ երկաթգծի կայարանի մոտակայքում՝ մոտ 2000 ք.մ բուսածածկույթ և 7 փայտակոճղ, Նուբարաշենի խճուղում գտնվող Սպորտ դպրոցի մոտակայքում` 100 քմ, Արարատի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող կաթի գործարանի մոտակայքում՝ 700 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 20 հա խոտածածկույթ և եղեգնուտ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղի 5ա հասցեի մոտակայքում՝ 2 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 3 ծիրանենի, Էջմիածնի-Աշտարակ ավտոճանապարհի 2 կմ-ի մոտակայքում՝ 1.3 հա ցորենի հնձած արտ և 25 հատ դեկորատիվ ծառեր, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 2000 քմ, 20 դեկորատիվ թուփ և 10 դեկորատիվ ծառ, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Նոր Գեղի գյուղի մոտակա ձորում՝ 1500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը