Քաղաքական

20.07.2016 14:28


Թուրքիայում ԼՂ վերաբերյալ ԵԱՀԿ հանդիպումները հետաձգվել են

Թուրքիայում ԼՂ վերաբերյալ ԵԱՀԿ հանդիպումները հետաձգվել են

ԼՂի հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայում նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հետաձգվել են: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Հիշեցնենք, որ Թուքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Անկարա, որտեղ թուրքական կողմին կտեղեկացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի մասին:

«Համանախագահների հանդիպումները հետաձգվել են: Այս պահին մենք քննարկում ենք հաջորդ հանդիպման ամսաթիվը»,-ասել է Ուորլիքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը