Քաղաքական

20.07.2016 15:30


Վարուժան Ավետիսյան. «Սա կարծես թե յոթօրյա հարսանիքի ձեւաչափ է»

Վարուժան Ավետիսյան. «Սա կարծես թե յոթօրյա հարսանիքի ձեւաչափ է»

ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին էլ ասաց, որ գիշերը հանգիստ է անցել, ներկայումս էլ խնդիրներ չկան.

«Ներկայումս հանգիստ է վիճակը, ես տեղյակ եմ, որ ճիշտ է՝ երեկ ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախում է եղել, բայց, միաժամանակ, նաեւ լուրջ փոխըմբռնման դեպքեր են եղել, եւ եթե այսպես շարունակվի, եղբայրացման միտում կզարգանա, եւ, ի վերջո, կավարտվի ազգային համաձայնությունը»:

Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հարաբերությունների մեջ են ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ոստիկանների հետ. «Այստեղ արդեն իսկ շատ խիստ մարդկային եւ շատ լավ հարաբերություններ են, դա փաստ է: Ճիշտ է՝ իրենք էլ խուսափում են այդ թեմաներով արտահայտվելուց, բայց զուտ մարդկային հարթության մեջ ամեն ինչ շատ լավ է»,- նշեց «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակը:

Վարուժան Ավետիսյանին հարցրեցինք նաեւ, թե ինչ է կարծում՝ ե՞րբ եւ խնդրի հանգուցալուծման ի՞նչ տարբերակ է հնարավոր.

«Հանգուցալուծման ձեւը կախված է ժողովրդի կամքից, ինքնադրսեւորման ակտիվությունից, պայքարից: Հին հայկական ավանդույթների համաձայն՝ կա մեկօրյա հարսանիք, յոթօրյա հարսանիք եւ 40-օրյա հարսանիք, սա կարծես թե յոթօրյա հարսանիքի ձեւաչափ է: Իմ ենթադրությունն է դա. դրանից հետո կլինի խաղաղ, հանգիստ հանգուցալուծում՝ առանց որեւէ ցնցումների»,- եզրափակեց Վ. Ավետիսյանը:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը