Լրահոս

20.07.2016 20:20


Ավտոմեքենայում հայտնաբերվել է կանեփանման զանգված

Ավտոմեքենայում հայտնաբերվել է կանեփանման զանգված

Հուլիսի 19-ին՝ ժամը 23.00-ին, ոստիկանության Թալինի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների` շրջիկ ծառայություն իրականացնելու ժամանակ, Թալին քաղաք մտնող ավտոճանապարհի խաչմերուկից, առանց համապատասխան փաստաթղթերի ավտոմեքենան վարելու համար բաժին է բերվել 1973 թ. ծնված Հմայակ Մ.-ն՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի և ուղևոր, 1984 թ. ծնված Դանիել Ֆ.-ի հետ:

Ավտոմեքենայի զննության ընթացքում ոստիկանության ծառայողների պահանջով Դանիել Ֆ.-ն ավտոմեքենայի սրահի գրպանիկից և հետևի նստելատեղի տակից ներկայացրել է կանեփանման կիսաչոր զանգված՝ մոտ 270 գ կշռով, և հայտնել, որ քաղել է Երևան-Գյումրի ճանապարհից՝ Ագարակ գյուղի տարածքից:
Կանեփանման զանգվածն ուղարկվել է ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը