Լրահոս

20.07.2016 22:05


Ատրճանակ՝ աղբարկղի մոտ

Ատրճանակ՝ աղբարկղի մոտ

Հուլիսի 19-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աբելյան փողոցի աղբարկղի մոտ զենք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը Աբելյան փողոցի թիվ 5 շենքի մոտ գտնվող աղբարկղի մոտից հայտնաբերել է «COLT S PYTHON 357» տիպի ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը