Լրահոս

20.07.2016 19:07


Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները հուլիսի 19-ին՝ ժամը 19.50-ին, Ղարսի խճուղու թիվ 136/021 տնակի մոտակայքից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Ռազմիկ Հ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 46 գ յուրահատուկ հոտով, կանեփանման, բուսական զանգված:

Ռազմիկ Հ.-ն հայտնել է, որ այն պատկանում է իրեն, կանեփ խոտաբույս է, որը հավաքել է նույն օրը Գյումրի քաղաքի Տեր Գաբրիելյան փողոցով անցնող Գյումրի գետակի մոտակայքում վայրաճ կանեփի թփից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը