Լրահոս

20.07.2016 18:45


Սարի թաղի հասարակական տրանսպորտի երթուղին ժամանակավոր փոխվել է

Սարի թաղի հասարակական տրանսպորտի երթուղին ժամանակավոր փոխվել է

Հաշվի առնելով Մովսես Խորենացի փողոցի Սարի թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոցն ընկած միջանկյալ հատվածն անորոշ ժամանակով փակ լինելու հանգամանքը և Սարի թաղն սպասարկող հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանքի հետ կապված լուծումներ գտնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված տարածքի բնակիչների դիմումը՝ քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պատասխանատուները հարցը քննարկել են սպասարկումն իրականացնող ընկերության տնօրինության հետ, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել տվյալ երթուղին ժամանակավորապես շահագործել հետևյալ ուղեգծով. Սարի թաղի հհ.12, 5, 3, 20, 27 փողոցներ - Դավիթ Բեկի - Ազատամարտիկների - Սասունցի Դավթի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - «Այրարատ» կ/թ, հետադարձը՝ «Այրարատ» կ/թ - Տիգրան Մեծի պողոտա - Մ. Խորենացու -Նար-Դոսի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - Սասունցի Դավթի - Ազատամարտիկների - Դավիթ Բեկի փողոցներ - Սարի թաղ։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ նման առաջարկով Մարգարյանին էր դիմել նաև մարդու իրավունքների պաշտպան Արնան Թաթոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը