Լրահոս

20.07.2016 19:05


«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Խաչատուր Գիչյանը կալանավորվել է՝ իր բեռնատարը զինված խմբին տրամադրելու մեղադրանքով

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Խաչատուր Գիչյանը կալանավորվել է՝ իր բեռնատարը զինված խմբին տրամադրելու մեղադրանքով

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Խաչատուր Գիչյանը։ Այս մասին «NEWS.am»-ի թղթակցին ասաց Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Խաչատուր Գիչյանը մեղադրվում է շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու եւ ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու եւ տեղափոխելու հոդվածներով։

«Ըստ մեղադրանքի՝ Գիչյանն իր բակում կայանված բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ Գիչյանը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատարով մտել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և պատանդ վերցրել ոստիկանների:

Այս խորագրի վերջին նյութերը