Լրահոս

22.10.2010 14:00


Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Նախաձեռնող խմբի անդամների հայտարարությունը

Մենք, ներքոստորագրյալներս, արտահայտում ենք մեր վրդովմունքը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի եւ հետագա որոշումների առիթով: Դրանք անհիմն են, նման որոշումների ընդունումը դուրս է համակարգող խորհրդի լիազորություններից, եւ դրանք չեն համապատասխանում ՀԱՊ կանոնակարգին: Այդ որոշումների ընդունումը հանգեցրեց ՀԱՊ-ում անառողջ մթնոլորտի ստեղծման եւ կաթվածահարեց ՔՀՖ Բեռլինյան հանդիպման Հայաստանի նախապատրաստական աշխատանքները: Մենք բարձր ենք գնահատում Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի տարեկան աշխատանքը ՔՀՖ-ի կազմկոմիտեում եւ Հայաստանում: Հանձն ենք առնում ամեն ինչ անել, որպեսզի ստեղծված իրադրությունը չխանգարի հայկական պատվիրակության արդյունավետ աշխատանքին Բեռլինում:

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 

Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամ- Հայաստան

Գեւորգ Տեր-Գաբրիելյան, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամ

Սոնա Այվազյան, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտորն

Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե

Նունե Սարգսյան, «Ինտերնյուս» ԶԼՄ-ների աջակցության ՀԿ

Աբգար Եղոյան, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հռիփսիմե Կիրակոսյան, «Առաքելության Հայաստան» բարեգործական ՀԿ

Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային

համագործակցության կենտրոն

Սվետլանա Ասլանյան, Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը