Լրահոս

21.07.2016 00:42


Խորենացի փողոցի բախումից տուժել է 45 մարդ

Խորենացի փողոցի բախումից տուժել է 45 մարդ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։

18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Նախարարությունից խոստանում են առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել առաջիկայում։

Նշենք, որ «7օր»–ի տեղեկություններով՝ աչքի շրջանում լուրջ վնասվածք է ստացել նաև ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը։ Նա տեղափոխվել է Էրեբունու հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը