Լրահոս

21.07.2016 11:30


34 տուժած ստանում է հիվանդանոցային բուժում

34 տուժած ստանում է հիվանդանոցային բուժում

Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։
Տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։
Այս պահի դրությամբ՝ գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։
Բոլորին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայաթյանի ֆեյսբուքյան էջից։

Այս խորագրի վերջին նյութերը