Քաղաքական

21.07.2016 12:27


«Մեզ մոտ էլ էր մի պահ բավականին լարվել». ինչ է պատմում Պավել Մանուկյանը ներսում տիրող վիճակից

«Մեզ մոտ էլ էր մի պահ բավականին լարվել». ինչ է պատմում Պավել Մանուկյանը ներսում տիրող վիճակից

«ArmLur.am»-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է եղել հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից գրաված ոստիկանության ՊՊԾ գնդի ներսում: Այս առնչությամբ հեռախոսազրույց են ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, հարձակման նախաձեռնող Պավել Մանուկյանի հետ.

-Պարո՛ն Մանուկյան, գիշերը բավականին լարված էր՝ բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև: Ձեզ մոտ ինչ-որ տեղաշարժ նկատվե՞լ է։

-Մեզ մոտ էլ էր բավականին հետաքրքիր. մի պահ լարվել էր, բայց քայլեր չեն անում:

-Բախումների պատճառը Ձեզ սնունդ հասցնելն էր. չկա՞ ձեզ մոտ ոչինչ։

-Մենք ոչ մի բան էլ չունենք՝ ծխելիք էլ չունենք, ուտելիք էլ չունենք, բայց պետք չի, կդիմանանք:

–Իսկ ինչպիսի՞ն է ներսում տիրող իրավիճակը։

–Մարտական բոլորով, առողջականի խնդիր չկա:

–Ժողովրդին որևէ ասելիք ունե՞ք։

–Անպայման պետք է միանանք, մենք կմեռնենք, բայց չենք հանձնվի:

Մանրամասները՝ «ArmLur.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը