Լրահոս

21.07.2016 13:01


Ոստիկանություն է բերման ենթարկվել 136 քաղաքացի

Ոստիկանություն է բերման ենթարկվել 136 քաղաքացի

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ է բերվել 136 քաղաքացի:
Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական գործողություններ կատարելու համար:
Հանցագործություն կատարելու կասկածը բավարար լինելու հիմքով մի քանի դեպքերում նախաքննության մարմնի կողմից իրականացվել է «ձերբակալում» քննչական գործողություն: Ձերբակալվածների թիվը կհայտնվի լրացուցիչ:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը