Լրահոս

21.07.2016 13:25


Քրեակատարողական համակարգի աշխատակիցները քաղաքացիական հագուստ կհագնեն

Քրեակատարողական համակարգի աշխատակիցները քաղաքացիական հագուստ կհագնեն

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է որոշման նախագիծը, որով փոփոխություններ ու լրացումներ են արվելու «Քրեակատարողական ծառայողների հագուստի, այդ թվում՝ համազգեստի նկարագրության, դրա տրամադրման, կրելու կարգի, ժամկետների ու պայմանների սահմանման մասին» 2005-ի սեպտեմբերի 15-ին ընդունված օրենքում:

Ըստ նախագծի՝ կկարգավորվի ու կհաստատվի քրեակատարողական ծառայողների համազգեստը, նաեւ օպերատիվ ստորաբաժանումներին կթույլատրվի քաղաքացիական հագուստ կրել քրեակատարողական ծառայության ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը