Լրահոս

21.07.2016 14:45


Սերժ և Սաշիկ Սարգսյանների մեքենաները բերեք. բեռնատարի վարորդից խաբեությամբ են վերցրել մեքենան

Սերժ և Սաշիկ Սարգսյանների մեքենաները բերեք. բեռնատարի վարորդից խաբեությամբ են վերցրել մեքենան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներին աջակցություն ցույց տալու համար Խորենացի փողոցում մարդիկ շարունակում են հավաքվել՝ անկախ նրանից, որ երեկ 135 հոգի բերման է ենթարկվել: Այս մասին հայտնում է «Newsbook.am»–ը։

Հավաքված քաղաքացիներից մեկն ահազանգեց, որ Ոստիկանությունը քաղաքացիների և իրենց մեջ պատնեշ ստեղծելու համար իր մեքենան է օգտագործել:

«6 տոննա «գռուզ» ա մեջը՝ ցեմենտ, ինձ ճանապարհից են բռնել բերել, ասել են՝ «դակումենտներդ», ու քցին բերին ստեղ: Երեկվա ժամը 4-ից սոված-ծարավ կանգնած եմ ստեղ: Չեն տալիս, ասում են՝ սպասի հրաման կլինի, կտան: Ես փո՞ղ ունեմ, որ 6 տոննա ցեմենտին մի բան լինի փակվեմ, հիվանդանոց եմ տանում, 40 բանվոր սպասում է, որ ցեմենտը տանեմ»,-բողոքեց վարորդ Վաղարշակ Գալստյանը:

Հավաքված քաղաքացիներից մեկն էլ ոստիկաններին հորդորեց մեքենան տալ քաղաքացուն և փոխարենն այնտեղ բերել Սերժ և Սաշիկ Սարգսյանների մեքենաները:

Ի վերջո, եկան հանգուցալուծման, որ այսօր էլ մեքենան կանգնած կմնս, իսկ վաղն այն կփոխարինվի:

Մանրամասները՝ «Newsbook.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը