Խորենացի փողոցում կրկին սկսվել է մարդկանց հոսքը (ուղիղ, լրացվում է)
«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված ոստիկանության ՊՊԾ գնդին հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում, կրկին սկսվել է մարդկանց հոսքը։
Քիչ առաջ այնտեղ ժամանեցին նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, վարչության անդամները և մի խումբ կուսակցականներ։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն այսօր նաև հայտարարությամբ էր հանդես եկել։
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, իսկ գիշերն ավելի քան 136 մարդ բերման էր ենթարկվել։
***
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանըպատասխանել է լրագրողների հարցերին։
***
Լրագրողների հարցերին է պատասխանել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը:
-Մենք ելքը համարում ենք խոսելով բանակցելը, ուղղակի բացառում ենք ուժային ելքը։ Մենք պատրաստ ենք ինքներս մասնակցել այդ գործընթացին, կարևորը հանգուցալուծումն է խաղաղ կերպով։
Մարգարյանը դատապարտել է այս օրերին մարդկանց բերման ենթարկելը, ծեծելը, նվաստացնելը, գործեր հարուցելը։
Հարցին՝ ստեղծված իրավիճակի մեղավորներն ովքեր են, պատգամավորը պատասխանել է.
–Միանշանակ, երկրում ստեղծված բեսպրեդել վիճակը, անարդարության դրսևորումները, որոնք տեսնում ենք, շատերի մոտ հուսահատություն են առաջացնում, որը բերում է լուծումներն այլ ձևով չտեսնելու միտում։
***
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ է զրուցել ՍԻՎԻԼՆԵԹ–ի թղթակից Դերենիկ Մալխասյանը։
Ձերբակալվածների մասին հարցին ի պատասխան՝ Է. Վարդանյանը նշել է՝ բերման ենթարկվածներից 16–ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
–Վաղը դիմելու եմ բոլոր պատգամավորներին, որ միանան իմ կոչին, որ երեկվա իրադարձությունների համար որևէ մեկը պատասխանատվություն չկրի։ Երբ իշխանությունները պատրաստ չէին պատասխանատվություն վերցնել այդ իրադարձությունների համար, այդպիսի վերաբերմունքն էր, որ առաջ բերեց (նաև՝ սադրիչ գործողություններիր արդյունքում) այն բախումները, որոնք տեղի ունեցան,–ասել է Է. Վարդանյանը՝հավելելով, որ դեռևս տեղեկատվություն չունի՝ բռնություն կիրառվե՞լ է արդյոք բերման ենթարկվածների նկատմամբ։
Է. Վարդանյանը նույնպես ստեղծված իրավիճակից լուծումը տեսնում է բանակցային ճանապարհով։
Է. Վարդանյանն ընդգծել է՝ ԱԺ մակարդակով նախաձեռնություն կսկսվի՝ պատասխանատվության ենթարկելու անհամաչափ ուժի կիրառման հրաման տված ու քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։
***
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամները, այդ թվում ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը, մոտեցել են իրավապահներին և հայտնել, որ ստեղծված իրավիճակին լուծում տալու, հնարավոր արյունահեղությունը և բռնությունները կանխելու համար պատրաստ են օգնել իրենց ուժերի ներածի չափով, նաև օգնություն են առաջարկել ապստամբներին սնունդը հասցնելու հարցում։
Որոշ ժամանակ անց ոստիկանը հայտնել է, որ այժմ գնդի տարածքում հատուկ գործողություններ են ընթանում, և չի թույլատրվում ներս մտնել։
***
Ոստիկանները դիրքավորվեցին և պաշտպանիչ պատ կառուցեցին։
***
Հավաքվածները սկսեցին վանկարկել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռերի» անդամների անունները։
***
Ցուցարարները վանկարկում են՝ «Սե՛րժ, հե՛–ռա՛–ցի՛ր», «Հա՛ղ–թա՛–նա՛կ»։
Խորենացի փողոցում կրկին սկսվել է մարդկանց հոսքը (ուղիղ, լրացվում է)
«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված ոստիկանության ՊՊԾ գնդին հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում, կրկին սկսվել է մարդկանց հոսքը։
Քիչ առաջ այնտեղ ժամանեցին նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, վարչության անդամները և մի խումբ կուսակցականներ։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն այսօր նաև հայտարարությամբ էր հանդես եկել։
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, իսկ գիշերն ավելի քան 136 մարդ բերման էր ենթարկվել։
***
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
***
Լրագրողների հարցերին է պատասխանել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը:
-Մենք ելքը համարում ենք խոսելով բանակցելը, ուղղակի բացառում ենք ուժային ելքը։ Մենք պատրաստ ենք ինքներս մասնակցել այդ գործընթացին, կարևորը հանգուցալուծումն է խաղաղ կերպով։
Մարգարյանը դատապարտել է այս օրերին մարդկանց բերման ենթարկելը, ծեծելը, նվաստացնելը, գործեր հարուցելը։
Հարցին՝ ստեղծված իրավիճակի մեղավորներն ովքեր են, պատգամավորը պատասխանել է.
–Միանշանակ, երկրում ստեղծված բեսպրեդել վիճակը, անարդարության դրսևորումները, որոնք տեսնում ենք, շատերի մոտ հուսահատություն են առաջացնում, որը բերում է լուծումներն այլ ձևով չտեսնելու միտում։
***
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ է զրուցել ՍԻՎԻԼՆԵԹ–ի թղթակից Դերենիկ Մալխասյանը։
Ձերբակալվածների մասին հարցին ի պատասխան՝ Է. Վարդանյանը նշել է՝ բերման ենթարկվածներից 16–ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
–Վաղը դիմելու եմ բոլոր պատգամավորներին, որ միանան իմ կոչին, որ երեկվա իրադարձությունների համար որևէ մեկը պատասխանատվություն չկրի։ Երբ իշխանությունները պատրաստ չէին պատասխանատվություն վերցնել այդ իրադարձությունների համար, այդպիսի վերաբերմունքն էր, որ առաջ բերեց (նաև՝ սադրիչ գործողություններիր արդյունքում) այն բախումները, որոնք տեղի ունեցան,–ասել է Է. Վարդանյանը՝ հավելելով, որ դեռևս տեղեկատվություն չունի՝ բռնություն կիրառվե՞լ է արդյոք բերման ենթարկվածների նկատմամբ։

7or.am