Լրահոս

21.07.2016 16:09


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 19-ին՝ ժամը 15.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թումանյան և Ե.Կողբացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 19-ին՝ ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցի թիվ 10 շենքի մոտ բախվել է անհայտ ավտոմեքենայի, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 19-ին՝ ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարալանջի և Անտառային փողոցների խաչմերուկում բախվել է «ՆՄԻ» մակնիշի մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 19-ին՝ ժամը 11.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Ջրաշեն գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 19-ին՝ ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Անկախության փողոցում բախվել է ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը