Հովիկ Աբրահամյան. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով»
Ելույթ ունենալով ՀՀ խորհրդարանի նոր դահլիճի բացման արարողության ժամանակ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին, ով սատարել է այդ նախաձեռնությանը և օժանդակել այն կյանքի կոչելու հարցում:
-Ազգային ժողովի նիստերի վերանորոգված ու ձևափոխված դահլիճը յուրատեսակ նվեր է և հարգանքի արտահայտություն Հայաստանի երրորդ հանրապետության՝ այս տարի 20 տարեկան դարձած խորհրդարանին,-ասել է Հ.Աբրահամյանը,-կարծում եմ՝ ժամանակի պահանջներին բավարարող, բայց և պառլամենտարիզմի ոգուն համահունչ նիստերի դահլիճ ունենալը կարևոր էր պատգամավորների աշխատանքային պայմաններն արդիականացնելու, օրենսդիր մարմնի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և խորհրդարանի դերի հանրային ընկալման տեսանկյունից:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ բացի ժամանակակից տեխնիկական հագեցվածությունից ու հարմարավետությունից՝ նիստերի դահլիճն օվալաձև դարձնելը խորհուրդ ունի՝ այն Ազգային ժողովի նիստերը կլոր սեղանի շուրջն անցկացվող քննարկումներ է հիշեցնում։
-Այդ կառուցվածքի ընտրությունը պատահական չէ: Վաղուց ի վեր կլոր սեղանը համարվում է համագործակցության, նպատակամետ քննարկումների խորհրդանիշ, քանի որ տրամաբանորեն կլոր սեղանի շուրջ զրուցակիցները շարժվում են ոչ թե ճակատային ու միմյանց հանդեպ անձնավորված գրոհների, այլ հիմնախնդրի լուծման արդյունավետ ուղիների փնտրտուքի ճանապարհով,-ասել է նա՝ ավելացնելով, որ կլոր սեղանի շուրջը նստածները հավասարապես իրավազոր և պատասխանատու են ընդունված որոշումների համար.
-Վստահ եմ, որ այս դահլիճում միշտ տիրապետող կլինի ասպետական ոգին, որն առաջին հերթին կարտահայտվի փոխադարձ հարգանքով ու այլոց կարծիքների հանդեպ հանդուրժողականությամբ: Դա ամենևին չի նշանակում, որ այս դահլիճում պիտի բացակայի մրցակցությունը, բանավեճը, քննադատությունը: Ո՛չ, իհարկե: Դրանք քաղաքական կյանքի անբաժանելի տարրերն են, բայց չպետք է դառնան մեր անցուդաձի ու կյանքի ինքնանպատակ դրսևորումները: Այս կապակցությամբ ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի հետևյալ դրույթը. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով»:
Հ. Աբրահամյանը հավելել է նաև, որ նոր դահլիճը փոփոխություններ կմտցնի Ազգային ժողովի աշխատանքի ձևի մեջ, բայց այն նաև ունի բովանդակային փոփոխություններին նպաստելու ներուժ.
-Մենք մեկ անգամ չենք խոսել այդ մասին, իսկ այսուհետ խոսքը գործի վերածելու նպատակադրմամբ պիտի այնպես անենք, որ պետության կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ խորհրդարանը, հանրային ընկալման մեջ թե՛ որպես պետականության հենասյուն, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու կյանքով ու խնդիրներով նախանձախնդիր լրջագույն կառույց դառնա: Այո՛, մենք իսկապես խորհրդարանը մարդկանց ավելի հասկանալի, ավելի մոտ ու ընկալելի դարձնելու խնդիր ունենք: Վաղուց ունենք: Այս ուղղությամբ մենք հասցրել ենք արդեն որոշակի քայլեր կատարել. շատ շատերի համար Ազգային ժողովն արդեն իսկ դադարել է խորհրդավոր ու բազմաթիվ դռների հետևում թաքնված փակ կառույց լինելուց: Մենք ջարդեցինք խորհրդավորության այդ պատկերացումները: Բայց մենք նաև Ազգային ժողովի խորհուրդն ամրապնդելու, նրա հաստատուն հարգանքն ու ժողովրդականությունն անընդհատ ավելացնելու խնդիր ունենք: Սա անելու ենք աշխատանքով, անելու ենք հավատով: Այլ ճանապարհ չկա: Եվ միշտ պետք է հիշենք, որ անհատը պատգամավոր է ընտրվում որոշակի ժամանակահատվածի համար միայն, իսկ խորհրդարանի դերն ու անունը կերտվում են ապագայի համար: Սա է, որ պիտի հիշենք ամեն օր աշխատանքի գալիս: Մեր աշխատանքի կոնկրետ արդյունքներով շարունակելու ենք ցույց տալ, որ միշտ կարողացել ենք բաց ու հստակ խոսել, խոսել ազնիվ, անգամ ամենաբարդ հիմնահարցերի մասին, երբևէ չմոլորեցնել որևէ մեկին, լինել խոսքի տեր, հետևողականորեն հասնել մեր միասնական նպատակին, որը մեր պետության ամրապնդումն է: Իսկ դա հնարավոր չէ առանց հանրային աջակցության, վստահության, առանց այն քաղաքացիների, ովքեր սատարում են այդ նպատակին, ովքեր ցանկանում են ապրել բարեկեցիկ ու լավ պետությունում: Այսօր մենք հենց այդ փոփոխությունների ճանապարհին ենք:
Նշելով, որ պետք չէ մոռանալ՝ յուրաքանչյուր երկրի քաղաքական կյանքի ամենաբարձր ամբիոնը խորհրդարանն է՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ-ում ծավալվել են ամենասուր քննարկումները, որոնք երբեմն նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների միջև ամենալուրջ բանավեճերի տեսք էին ստանում։
-Դա գնահատում եմ որպես բնական և դրական երևույթ, որը բխում է մեր երկրի սահմանադրական համակարգից: Հիշենք, որ ըստ մեր երկրի հիմնական օրենքի' իշխանության երեք ճյուղերն օժտված են փոխադարձաբար միմյանց զսպելու և հակակշռելու լիազորությամբ,-հայտարարել է նա՝ հավելելով,-միևնույն ժամանակ խորհրդարանը քաղաքական պայքարի հարթակ է, որտեղ հաճախակի կարող են լինել նաև սուր վեճեր ու տարաձայնություններ։ Ամեն դեպքում, դա երբեք ու երբեք իրար վիրավորելու կամ անհանդուրժողականություն ցուցաբերելու առիթ չպետք է դառնա: Խոսքս ուղղում եմ բոլոր պատգամավորներին և ինքս ինձ, առաջին հերթին: Իմ անձնական օրինակով ես միշտ փորձել եմ լինել հարգալից և ուշադիր բոլորիդ նկատմամբ: Միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ձեզ հետ, սակայն մշտապես լսել եմ ձեր մոտեցումները, փորձել եմ հասկանալ ձեր մտահոգությունները և գտնել ձեր բարձրացրած հարցերի լուծումը: Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և ուշադրության մթնոլորտը պետք է տիրի մեր խորհրդարանում:

7or.am