Խորենացի փողոցում բեռնատարները քիչ հետ են տարվել (ուղիղ միացում)
Գիշերը Խորենացի փողոցում խաղաղ է անցել, ոստիկանությունը որևէ հատուկ գործողություն չի իրականացրել «Սասնա ծռեր» զինված խմբի նկատմամբ, բախումներ չեն եղել նաև ՊՊԾ գնդին հարակից տարածքի մոտ շուրջօրյա նստացույց իրականացնող քաղաքացիների հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին Խորենացի փողոց էին այցելել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, վարչության անդամները և մի խումբ կուսակցականներ։ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ տեղի ունեցածը քաղաքական ակցիա է, և սրան պետք է տալ քաղաքական լուծում։
Նշենք, որ այսօր արդեն վեցերորդ օրն է՝ «Սանսա ծռեր» խմբի անդամները զինված ապստամբություն են իրականացրել: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ այդ հարցով բանակցելու համար՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։
***
Կեսօրին ոստիկանները մի փոքր հետ քաշեցին փողոցում որպես պատնեշ կայանված բեռնատար ավտոմեքենաները։ Նշենք, որ այդպիսով հասանելի դարձավ այն ցայտաղբյուրը, որը բեռնատարները ծածկել էին, և քաղաքացիները չէին կարողանում օգտվել դրանից։

7or.am