Պատգամավորները կոչ են անում վերջին օրերին ձերբակալված երիտասարդներին ազատ արձակել
Հուլիսի 21-ի գիշերը, գերլարված մթնոլորտի և գերհուզական տրամադրությունների արդույնքում, տեղի ունեցան քաղաքացիների և ոստիկանության ընդհարումներ, ինչի հետևանքով կան տուժածներ և ձերբակալվածներ:
Տասնվեց երիտասարդի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, ինչն է՛լ ավելի է շիկացնում եւ լարում առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը:
Մենք հասկանում ենք, որ հարցն ունի իրավական կողմ, չենք անդրադառնում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և, միևնույն ժամանակ, կարծում ենք, որ իրավիճակից դուրս գալու առաջին քայլերից մեկը վերջին օրերին ձերբակալված երիտասարդների ազատ արձակումն է եւ այսուհետ նման միջադեպերի բացառման մեխանիզմների մշակումը: Կոչ ենք անում դրսեւորել համապատասխան կամք եւ կարճել հարուցված քրեական գործերը՝ կարեւոր քայլ անելով իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար:
Կոչ ենք անում ոստիկանությանն այսուհետ ցուցաբերել զսպվածություն:
Դիմում ենք մեր քաղաքացիներին՝ դրսեւորելով քաղաքացիական բարձր դիրքորոշում՝ խուսափել ոստիկանության հետ ընդհարումներից:
Էլինար Վարդանյան («Համախմբում» կուսակցություն),
Վահե Հովհաննիսյան («Համախմբում» կուսակցություն),
Տիգրան Ուրիխանյան («Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն),
Վարդան Օսկանյան («Համախմբում» կուսակցություն),
Խաչատուր Քոքոբելյան («Ազատ դեմոկրատներ» կուսակցություն),

Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն» կուսակցություն),
Ստեփան Մարգարյան («Համախմբում» կուսակցություն)։
Փաստաթուղթը բաց է ԱԺ պատգամավորների միանալու համար:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից