Դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի առաջին ունկդիրների ընդունելության մրցույթը:
Քննությանը մասնակցեցին մրցույթի առաջին փուլն անցած 138 դիմորդ:
Դիմորդներին ողջունեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր խոսքում մասնավորապես նշեց. «Դիվանագիտական դպրոցի հիմնադրումը կարեւոր իրադարձություն է Հայաստանի երիտասարդ դիվանագիտական ծառայության համար: Դա նշանակում է, որ քաղաքական, դիվանագիտական և վարչական բավականին ներուժ ունենք, որ կարող ենք Հայաստանում ինքներս կազմակերպել դիվանագիտական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը»:
«Ձեզանից լավագույն գիտելիքներ կրողները' դառնալով դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներ գալիք ամիսների ընթացքում հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, միջազգային հարաբերությունների եւ իրավունքի հիմնադրույթներին, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների գործունեությանը, բանակցային հմտություններին և դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի առանձնահատկություններին»- ասաց նախարար Նալբանդյանը:
Հայաստանի արտգործնախարարը դիմորդներին տեղեկացրեց, որ Դպրոցում դասախոսություններով հանդես են գալու Հայաստանի փոխարտգործնախարարները, մեր երկրի դեսպաններն արտերկրում, Երեւանում հավատարմագրված դեսպանները: Հայաստան այցելող արտգործնախարարները եւ բարձրաստիճան դիվագետները հրավիրվելու են ելույթներ ունենալու Դպրոցում:
Օտարերկրյա առաջնակարգ դասախոսների հրավիրման մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եվրոպական միության եւ ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ Հռոմի, Մոսկվայի, Տոկիոյի, Վիեննայի, Տալինի եւ մի շարք այլ մայրաքաղաքների դիվագիտական ակադեմիաների հետ:
Մրցույթի այս փուլում դիմորդները էսսեներ գրեցին Հայաստանի արտաքին քաղաքականության եւ միջազգային հարաբերություններին վերաբերող թեմաների շուրջ:
ՀՀ ԱԳՆ-ում տրվեց Դիվանագիտական դպրոցի մեկնարկը