Քաղաքական

23.07.2016 10:31


Որպես բարի կամքի դրսեւորում՝ «Սասնա ծռեր» խումբը պատանդներին ազատ կարձակի՝ պայմանով…

Որպես բարի կամքի դրսեւորում՝ «Սասնա ծռեր» խումբը պատանդներին ազատ կարձակի՝ պայմանով…

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ, եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:

«Երեկոյան լրացուցիչ քննարկելով՝ որոշեցինք, որպես բարի կամքի լրացուցիչ դրսեւորում, առաջ քայլ կատարել եւ նախապես, մինչ մամուլի կետի ստեղծումը ազատ արձակել երկու երիտասարդ ոստիկաններին: Հիմա այդ արարաողությունը կատարվում է պարոն Բալասանյանի ներկայությամբ: Որոշվել է, որ կետի տեղակայման հարցը թողնում ենք պարոն Բալասանյանի իրավասությանը: Մամուլին կանչում ենք հետեւյալ սկզբունքով՝ մենք պայմանավորվում ենք մամուլի միջոցների հետ, իրենք գալիս են, վարչախմբի կողմը ապահովում է նրանց ազատ ելումուտը:

Հերթապահությունն առաջարկում ենք շուրջօրյա: Օգտվելով առիթից՝ առաջինը ԳԱԼԱ-ին ենք առաջարկում, որ այստեղ այդ կետը ստեղծեն:

Երկու ոստիկաններին հիմա ենք ազատ արձակում, մյուս երկուսին՝ գեներալին եւ գնդապետին, մամուլի կետը բացելու պահին»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Վարուժան Ավետիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը