Ինչի՞ համար են իշխանությանն անհրաժեշտ մեծամասնական պատգամավորները
Անդրադառնալով ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին նախագծի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ներկայացրած' ընդդիմության, այդ թվում նաև ՀՅԴ-ի առարկություններին, մասնավորապես հանձնաժողովների ձևավորման կարգի, համամասնական և մեծամասնական ընտրակարգերին, ընտրողների ստորագրություններով ընտրամատյանները անմիջապես պատին փակցնելուն՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե իրենք դրանց համաձայն չեն։
Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովների՝ ընդդիմադիր և իշխանական կուսակցությունների 50/50% ներկայացվածությանը, Ռ. Պետրոսյանն ասել է.
-Այն ժամանակ, երբ Դաշնակցությունը ևս կոալիցիայի անդամ էր, համաձայն էր դրա հետ։ Հիմա Դաշնակցությունն անցել է ընդդիմադիր դաշտ, հիմա արդեն համաձայն չէ...
Ռաֆիկ Պետրոսյանի խոսքն ընդհատել է Ռուբեն Հակոբյանը՝ հիշեցնելով, որ ինքը «Ժառանգություն» կուսակցությունից է։
-Ես գիտեմ,-ասել է Ռ. Պետրոսյանը և հավելել,-ինչ է նշանակում իշխանության կոալիցիայի մեջ գտնվելը։
Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, թե հիմա կոալիցիայի անդամների նկատմամաբ ժողովրդի վստահությունն ավելի մեծ է, քան ընդդիմության, և նրանց տրված ժողովրդի ձայների քանակը զգալիորեն ավելի մեծ է, հետևաբար կոալիցիայի ներակայցուցիչներն էլ պետք է հանձնաժողովներում մեծամասնություն կազմեն, և չի կարելի սոցիալիստական հավասարության սկզբունքը կիրառել։
Ինչ վերաբերում է 100% համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկին, ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, թե սրան էլ կոալիցիայի անդամները համաձայն չեն, քանի որ և՛ ժողովրդի իրավագիտակցությունն այդքան չի զարգացել, և՛ կուսակցությունները չեն զարգացել, ժողովրդի տնտեսական և սոցիալական վիճակն այնքան լավ չէ.
-Գաղտնիք չէ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորները նաև նպաստում են իրենց համայնքի ժողովրդի շահերի պաշտպանությանը, տնտեսական հարցերի լուծմանը. մեր հանրապետությունում դեռևս զգացվում է դրա կարիքը։ Որովհետև եթե իշխանությունը ձևավորվի միայն 100% համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներով, և չլինեն այդ մեծամասնական պատգամավորները, այդպիսի օժանդակություն պետությանը, որն այդքան ֆինանսներ դեռևս չունի այդ հարցերը լուծելու, չի լինի։
«Իսկ ի՞նչն է նրանց խանգարում դա անել» հարցին ի պատասխան՝ Ռ.Պետրոսյանն ասել է, թե պրակտիկան ցույց է տալիս, որ ցուցակով անցած մարդը ոչ մի հարցով էլ չի զբաղվում։
Ինչ վերաբերում է ընտրողների ստորագրություններով ընտրամատյաններն անմիջապես պատին փակցնելուն, նա նշել է, թե դա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Իսկ թե ինչո՞ւ՝ ՀՀԿ-ական պատգամավորն այդպես էլ չկարողացավ հիմնավորել։ Նրա խոսքերով՝ կան բաներ, որ «ավելորդ ժողովրդավարություն են»։
Արձագանքելով Ռ. Պետրասյանի հիմնավորումներին՝ Ռուբեն Հակոբյանն ասել է, որ այսօր ԱԺ մեծամասնական ընտրատարածքները հիմնականում հանցագործության բուն են ընտրությունների ժամանակ, և քանի դեռ Հայաստանում այդ կառույցը գործում է, ՀՀ-ում քաղաքական դաշտն ու ընտրական գործընթացը չեն կայանա։
-Այդ ընտրատարածքներում պատգամավորներն ունակ են ամեն ինչի։ Եվ պետությունը չի հրաժարվում, որովհետև իշխանության վերարտադրման համար զգում է այդ մարդկանց անհրաժեշտությունը,-ընդգծել է Ռուբեն Հակոբյանը և նշել, որ ո՛չ առաջին Գերագույն խորհուդը, ո՛չ էլ երկրորդը չի համեմատի այսօրվա Ազգային ժողովի հետ։

7or.am