ԱՄՆ–ը՝ Անկարային. «Կա՛մ ՀՊՀ–ն, կա՛մ Հայոց ցեղասպանության ընդունումը»
ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե Թուրքիան չհամաձայնի իր տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել։ Այսօր այսպիսի աղմկահարույց նորություն է տպագրել «Hurriyet Daily News» թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ Վաշինգտոնն Անկարայի առջև պայման է դրել նաև բարելավել հարաբերություններն Իսրայելի հետ։ Թերթի կարծիքով՝ Վաշինգտոնի մտադրությունները շատ լուրջ են, և Անկարան ստիպված կլինի մոտակա ժամանակաշրջանում այս հարցերի վերաբերյալ որոշում ընդունել։
Նշենք, որ հոկտեմբերի 22-23-ին կայանալիք ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ը մտադիր է քննարկել Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին հարցը, սակայն Անկարան արդեն իսկ այդ մտադրությանը դեմ է հանդես եկել։