Լրահոս

14.12.2009 10:45


Հայաստանը մնացել է առանց ռուսական գազի

Հայաստանը մնացել է առանց ռուսական գազի

«Ինտերֆաքսը» տեղեկացրել է, որ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Հայաստան։ Նախօրեին գազատարի վրա հայտնաբերվել են մեծ հզորության ռումբ և մի քանի փոքր «ական–թակարդներ»։ Մասնագետները սկսել են ականազերծել պայթուցիկ սարքերը, այնուհետև աշխատանքները հետաձգել մինչև լուսաբաց։

«7օր»-ը փորձել է առավել մանրամասն տեղեկություններ ստանալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, սակայն հասարակայնության հետ կապերի բաժնից առաջարկել են դիմել «Հայռուսգազարդ» ընկերությանը։ Այնտեղից էլ խոստացել են, որ 30 րոպե հետո տեղեկությունը կտեղադրվի իրենց պաշտոնական կայքում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը