Քաղաքական

25.07.2016 21:55


Երթի մասնակիցները վերադարձան Խորենացի փողոց (ուղիղ միացում, լրացված)

Երթի մասնակիցները վերադարձան Խորենացի փողոց (ուղիղ միացում, լրացված)

ՊՊԾ գնդին հարող տարածքում մարդկանց հոսքը սկսում է ավելանալ։ Շուրջօրյա նստացույցը շարունակվում է։

Այս պահին այնտեղ է հասել ռազմական 2 ուղղաթիռ և պտտվում է գնդի վերևում։

Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երևան, որը, հավանաբար, Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել:

10 րոպե չանցած՝ նկատվել էր երկրորդ ուղղաթիռը:

***

ՊՊԾ գնդի վերևում մոտ 10 րոպե պտույտներ անելուց հետո ուղղաթիռները հեռացան։

***

Ոստիկանները սկսում են պատրաստվել հավաքին, բերվեցին վահաններն ու սաղավարտները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ եթե մինչև 20:00-ն չլուծվեն «Սասնա ծռեր» խմբի սննդի, ջրի, դեղորայքի և բուժօգնության հարցերը, քաղաքացիական անհնազանդություններ տեղի կունենան։

Հավաքվածները վանկարկում են՝ Սա՛ս–նա՛ ծը՛–ռե՛ր։

***

Ցուցարարները որոշեցին երթ իրականացնել՝ Նար–Դոս–Վարդանանց–Նալբանդյան–Աբովյան փողոցներով մինչև Հանրապետության հրապարակ երթուղով, որից հետո Տիգրան Մեծ փողոցով վերադառնալու են Խորենացի։

***

Երթի մասնակիցները վանկարկում են՝ Հայե՛ր, միա–ցե՛ք, Սեր–ժի՛կ, հեռացի՛ր, Պավ–լի՛կ, Ժի–րայր, տեռորիստը Սերժն ա, Սաս–նա ծռե՛ր, հե–րոս–նե՛ր, ոչ մի թիզ թշնա–մո՛ւն։

***

Երթի մասնակիցները վերադարձան Խորենացի փողոց։ Երթն անցավ առանց միջադեպերի։

***

Քաղաքացիներին կոչ արվեց՝ վաղն առավոտյան ամեն մեկն իր հետ սնունդ տանի Խորենացի փողոց, իսկ իշխանություններին՝ թույլ տալ, որ այն փոխանցվի ապստամբներին։

Այս խորագրի վերջին նյութերը