Քաղաքական

26.07.2016 07:26


Ուղիղ միացում Խորենացի փողոցից. չթույլատրեցին սնունդ փոխանցել զինված խմբի անդամներին

Ուղիղ միացում Խորենացի փողոցից. չթույլատրեցին սնունդ փոխանցել զինված խմբի անդամներին

Գիշերը Խորենացի փողոցում կրկին նստացույցը շարունակվել է։ ՊՊԾ գունդը գրաված ապստամբների և փողոցում գտնվող քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը որևէ հատուկ գործողություն չի իրականացրել։

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան բացմամարդ երթ տեղի ունեցավ, որից հետո որոշվեց, որ այսօր առավոտյան` ժամը 9–ին, մարդիկ ամեն մեկն իր հետ սնունդ տանի Խորենացի փողոց, իսկ իշխանություններին կոչ արվեց թույլ տալ, որ դա փոխանցվի ապստամբներին։

***

Ինչպես և նախատեսված էր, առավոտյան քաղաքացիներն իրենց հետ սնունդ տարան Խորենացի փողոց, սակայն նրանց մոտեցած ոստիկանն ասել է. «Ստեղից ոչ մի բան չի մտնի ներս»։

Այնուհետև, ոստիկանները հայտնել են, որ իրենք լուծել են սննդի հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը