Ռաֆիկ Պետրոսյան. «ՀՀԿ–ն, կասկած չկա, եթե 75% ձայներ չհավաքի, 70-ը կա ու կա»
ՀՀ-ում ընտրական համակարգը 100% համամասնական դարձնելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության և ՀՅԴ առաջարկի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հետ բանավիճելիս Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե քաղաքական մեծամասնությունը գտնում է, որ մեծամասնական ընտրությունների ժամանակ ինքն ավելի շատ պատգամավորներ կարող է ունենալ, քան 100% համամասնական ընտրակարգի պարագայում։
-100% համամասնական ընտրակարգի ժամանակ էլ նա անպայման մեծամասնություն կստանա, և դրա մասին որևէ կասկած չկա։ Այսօր էլ, եթե 100%-ոց մեծամասնական ընտրություններ նշանակվեն, միևնույն է, Հանրապետական կուսակցությունը, կասկած չկա, որ առաջին տեղում կլինի, և եթե 75% ձայներ չհավաքի, 70-ը կա ու կա,-ասել է Ռ. Պետրոսյանը։
Արձագանքելով նրա այս դիտարկմանը՝ Ռուբեն Հակոբյանն օրինակ է բերել 1995թ. ձևավորված հզոր քաղաքական թիմը, որի ժամանակ էլ ամրագրվեց «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը.
-Այդ 1995թ. խորհրդարանի մեծամասնությունը շատ նման է այսօրվա մեծամասնությանը, և ընդամենը մեկ գիշերվա ընթացքում այդ ուժի բացարձակապես 80%-ը երկրապահացավ, և անհատներ մնացին, ու այդ ուժը անգամ 1% հետո չհավաքեց։ Այս փորձն ունենալով՝ խնդրում եմ այդքան կատեգորիկ մի ասեք Ձեր լավ ապագայի մասին։
Ինչ վերաբերում է մեծամասնական ցուցակներով ընտրված պատգամավորներին, Ռուբեն Հակոբյանն ասել է, որ նրանք որևէ կապ չունեն օրենսդիր աշխատանքի հետ, նրանք իրենց մեծ բիզնեսի գործադիր տնօրեններ են։
Սրան ի պատասխան Ռ. Պետրասյանն ասել է, որ երբ թափուր տեղ է ազատվում, ամենազարգացած կուսակցությունը, որ ձայների քանակով երրորդն է, կադրեր չունի այդ տեղերում նախարար կամ այլ պաշտոնյա նշանակելու համար, և երբ ինքն ասում է, որ կուսակցությունները դեռևս զարգացած չեն, նկատի ունի նաև դա։ Նրա խոսքերով՝ այդ հարցը, փաստորեն, միայն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կարող են լուծել՝ մրցակցությանը դիմանալ, իշխանությունը վերցնել ձեռքը, բոլոր պաշտոններում պաշտոնյաներ ունենալ և ինքն էլ պատասխանատու լինել։
Լրագրողի՝ «Իշխանության առաջարկած հանձնաժողովների կազմով իշխանափոխություն Հայաստանում ընդհանրապես պատկերացնո՞ւմ եք, թե՞ ոչ» հարցին ի պատասխան՝ Ռաֆիկ Պետրոսյանն ասել է.
-Այս հանձնաժողովներով, որ հիմա ձևավորվելու են՝ ոչ, որովհետև անկախ նրանից, թե հանձնաժողովներն ինչպես կկազմավորվեն, եթե օբյեկտիվ ընտրություններ չգնան, ինչ ուզում եք գրեք, եթե կուսակցությունները, իշխանություները, ընտրողները և այլն դա չկատարեն, ապա միևնույն է՝ որևէ արդյունքի չենք հասնի։
Դա, նրա խոսքերով, հնարավոր կլինի այնքանով, որքանով հնարավոր է։

7or.am