Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի հայտարարությունը
Մենք' արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի անդամներս, գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը թե՛ իր հռչակումից անմիջապես հետո եւ թե՛ այժմ' դրանից գրեթե 20 տարի անց, ունի բոլոր իրավական, քաղաքական եւ բարոյական հիմքերը Հայաստանի Հանրապետության եւ միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչման համար: ԼՂՀ ճանաչված չլինելը խոչընդոտում է հանրապետության զարգացմանն ու առաջընթացին, միջազգային մշակութային համագործակցությանը, Արցախի քաղաքացիների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների լիարժեք իրականացմանը: Արցախի բնակչության կրկնակի կամարտահայտման արդյունքում ձեւավորված անկախությունն ու ինքնիշխանությունը ինքնին արժեք են, իսկ դրա ճանաչումը չի կարող լինել ոչ սակարկման առարկա եւ ոչ էլ դրա արդյունք: Հայաստանի Հանրապետությունը եւ միջազգային հանրությունը պետք է օր առաջ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:
Մենք անընդունելի ենք համարում առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության' միջազգային ցանկացած ձեւաչափով նրան վերաբերող խնդիրների քննարկումը, ինչպեսեւ բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները, որոնք կասկածի տակ են դնում ԼՂՀ ինքնիշխանությունը եւ իր Սահմանադրությամբ հաստատված տարածքային ամբողջականությունը: Մինսկի խմբին առաջարկում ենք հակամարտության խաղաղ կարգավորումը քաղաքական դաշտից տեղափոխել իրավական դաշտ' «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» 1907թ. հոկտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիայում ամրագրված լուծումներին եւ քայլերին համապատասխան:
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է իր օժանդակությունը ցուցաբերի Արցախի քաղաքացիական հասարակության հանրակարգերի եւ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի համատեղ ներգրավմամբ պետք է մշակվի հստակ համազգային ծրագիր' առաջիկա տարիներին Արցախի բնակչությունը բազմապատկելու, Ադրբեջանից մազապուրծ հայ փախստականներին Արցախում բնակեցնելու, ինչպես նաեւ ապօրինաբար Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական ազգային օջախներին, հոգեւոր եւ նյութական արժեքներին վերատիրանալու ուղղությամբ:
Մենք պահանջում ենք պետական մակարդակով մշակել եւ ընդունել Արցախի Հանրապետության' որպես հայկական անկախ պետականության կայացման, ամրապնդման ու միջազգային ճանաչման հայեցակարգ եւ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների միջեւ փոխազդեցության եւ փոխհարաբերությունների ապագա տեսակին ու բնույթին վերաբերող ռազմավարություն: