Լրահոս

14.12.2009 11:26


Շնորհվել է աուդիտորի երեք վկայական

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է աու­դի­տոր­ների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի: Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպության կողմից որակավորված 1 դիմորդի' ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 7 քննություն: Արդյունքում' քննությանը մասնակցած 89-ը դիմորդներից 24-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում ս.թ. դեկտեմբերի 14-ի դրությամբ որակա­վոր­ման վկայական  ունի 109 աուդիտոր:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը