Քաղաքական

27.07.2016 06:42


Պավել Մանուկյանի և նրա որդու վիրահատությունն ավարտվել է (տեսանյութ)

Պավել Մանուկյանի և նրա որդու վիրահատությունն ավարտվել է (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամի վիրահատությունն ավարտվել է: «Էրեբունի» հիվանդանոցի Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի պետ Հարություն Մանգոյանը լրագրողներին հայտնել է, որ Պավել Մանուկյանը ստացել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքով: Իսկ Արամ Մանուկյանը՝ ձախ ազդրի վերին երրորդական հրազենային վնասվածք, կատարվել է ոսկրերի ֆիքսացիա:

Երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են. նրանց վիճակը կայուն ծանր է: Միացված են արհեստական շնչառության սարքեր:

«Էրեբունի» հիվանդանոցում է գտնվում նաև մեկ ոստիկան, ով ստացել է ազդրի սրունքի հրազենային վանասվածք: Նրա վիճակը միջին ծանրության է, գտնվում է հիվանդասենյակում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը