Լրահոս

27.07.2016 16:20


ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժակի հեռախոսահամարն անհասանելի է

ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժակի հեռախոսահամարն անհասանելի է

Ոստիկանության Էրեբունու գրավված ՊՊԾ գնդի տարածքում են շարունակում մնալ «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողները` բժիշկներ Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը:

«7օրը» փորձել է կապ հաստատել բուժակ Դավիթ Տոնոյանի հետ, բայց վերջինիս հեռախոսահամարն անհասանելի է եղել։

Հիշեցնենք՝ այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, Ալեք Ենիգոմշյանը նշել է, որ «Սասնա ծռերի» տղաները բժիշկներին պատանդ չեն պահում։ Նրանք ընդամենը պահանջում են՝ լինի բժշկական բրիգադի հերթափոխ, պահանջում են՝ փոխարինողը գա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը