Լրահոս

22.10.2010 17:47


ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը հակամարտող կողմերին կոչ է արել դրսևորել քաղաքական կամք և լուծել հակամարտությունները

 ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Բոլատ Նուրգալիևը ասել է, թե ԵԱՀԿ անդամ պետությունների քաղաքական կամքը կարևոր գործոն է  կազմակերպության հաջողության գործում, այդ թվում' ձգձգված հակամարտությունը լուծելուն ուղղված նրա ջանքերին։

Ելույթ ունենալով  Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական, անվտանգության թեմայով ասուլիսի ժամանակ՝ Նուրգալիևը նշել է, որ պետք է խելամտորեն օգտագործել  դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընձեռած հնարավորությունները։

- ԵԱՀԿ-ն նախագահող Ղազախստանը գիտակցում է, որ անկախ նրանից, թե որքան համոզիչ լինեն միջնորդների փաստարկները, բայց եթե բացակայում է կողմերի քաղաքական կամքը համապարփակ կարգավորման հասնելու հարցում, քիչ բանի է հնարավոր հասնել,-նշել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը