Լրահոս

22.10.2010 18:04


Ժիրինովսկին պաշտպանել է Ռուսաստանի ծագումով հայ պատգամավորին

Ժիրինովսկին պաշտպանել է Ռուսաստանի ծագումով հայ պատգամավորին, ում ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից և դատապարտել խարդախության համար։ ՌԴ Պետական դուման այսօր քննարկել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիության մանդատից զրկելու հարցը։ Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։ ՌԼԴԿ նախագահ, պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է.

«Եթե մեղավոր է, ապա հաճույքով համաձայնություն կտանք, բայց մեղք չկա, կան սովորական քաղաքական հայտարարություններ, որպեսզի խրտնեցնեն. հսկայական փողեր են վատնվել, և որպեսզի այդ ողջ գործընթացը գլուխ բերվի, համապատասխան մարդիկ համապատասխան աշխատասենյակներ անհրաժեշտ հսկայական գումարներն են տարել,-հայտարարել է Ժիրինովսկին։-Կարծում եմ՝ հայկական Սփյուռքը հաշվի կառնի այդ խեղճ հայ պատանի որբին պաշտպանելու մեր դիրքորոշումը»։   

 

 

Այս խորագրի վերջին նյութերը