Պանրի գների վերահսկողությունը դուրս է Հանձնաժողովի լիազորություններից
ՀՀ ՏՄՊՊՀ-ը գների փոփոխությունը դիտարկում է բացառապես իբրեւ մրցակցության սահմանափակման հնարավոր գործողություն եւ բացառապես բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում:
Չնայած դրան, վերջին օրերին պանրի շուկայում նկատված գնաճի երեւույթների վերաբերյալ պարզաբանման համար լրագրողները դարձյալ դիմում են Հանձնաժողով:
Ուստի, հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ հարցի, որի հասցեատերն իրականում մենք չենք:
Նշենք նաեւ, որ պանրի շուկան նախորդ 10 տարիների ուսումնասիրության արդյունքներով երբեւէ բարձր կենտրոնացվածություն չի ունեցել:
Ավելին' բոլորովին վերջերս շուկայի կառուցվածքի ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ, որտեղից ստացված տեղեկատվությունը դարձյալ հաստատել է, որ 2010 թվականի առաջին եռամսյակում պանրի արտադրությամբ զբաղվել են 57 տնտեսվարող սուբյեկտ, իսկ երկրորդ եռամսյակում' 78: Այսինքն, ընկերությունների թիվը ավելացել է 21-ով, ինչը ազատ տնտեսական մրցակցության մասին վկայող եւս մեկ փաստարկ է:
78 տնտեսվարող սուբյեկտից բաղկացած շուկայում հակամրցակցային համաձայնությունը, մեղմ ասած, անիրական է: Հատկապես, որ Հանձնաժողովի կատարած դիտանցումները վկայում են, որ պանրի արժեքը փոխվել է ոչ բոլոր վաճառակետերում եւ ոչ հավասար չափով: Օրինակ, հոկտեմբերի 22-ի տվյալներով, «Լոռի» տեսակի պանիրը երեւանյան խոշոր սուպերմարքեթներում վաճառվում է 1900-ից 2400 դրամի սահմանում:
Նույն տեսակի պանրի առավելագույն արժեքը 2800 դրամ է: Սակայն, դա վերաբերում է ամենաբարձր յուղայնությամբ օժտված պանրին:
Այդուհանդերձ, որոշ լրատվամիջոցներում հայտվեցին հրապարակումներ որտեղ պանրի գնի փոփոխությունը մեկնաբանվում էր իբրեւ հակամրցակցային համաձայնություն, իսկ Հանձնաժողովը մեղադրվում էր այդ ենթադրվող հակամրցակցային համաձայնությունը չբացահայտելու համար:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով պանրի' որպես սոցիալական ապրանքատեսակի կարեւորությունը հայ սպառողի համար, Հանձնաժողովն իր կողմից փորձել է պարզել, թե ինչ հիմնավոր պատճառ կա պանրի գնի բարձրացման համար:
Այդ նպատակով այսօր Հանձնաժողով են հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:
Տնտեսվարողների ներկայացրած պարզաբանման համաձայն, գնի բարձրացման հիմնական գործոնը կաթի մթերման գնի ավելացումն է:
Այսպես, պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները նշում են, որ 1 կիլոգրամ պանրի ստացման համար պահանջվում է միջինը 9 լիտր կաթ (բազիային յուղայնությամբ): Կաթը ձեռք է բերվում գյուղացիական տնտեսություններից: Կապված սեզոնայնության գործոնից, կերի գնի բարձրացումից, ինչպես նաև կաթի ծավալների կրճատումից գյուղացիական տնտեսությունների կողմից վերջին շրջանում առաջարկվող կաթի գինը ավելացել է: Այսպես, եթե հունիս-հուլիս ամիսներին իրենք 1 լիտր կաթի դիմաց վճարել են 110 դրամ, ապա հոկտեմբերի 15-ից կաթը ձեռք են բերել 145 դրամով:
Այսպիսով, տնտեսվարողների բերած հիմնավորումների համաձայն, պանրի գնի փոփոխությունը բացառապես տնտեսական գործոնների ազդեցության հետեւանք է: Իսկ պանրի գների վերահսկողությունը դուրս է Հանձնաժողովի լիազորություններից:

ՏՄՊՊՀ-ը