Լրահոս

14.12.2009 12:29


Պատրաստ է արդյո՞ք Ադրբեջանը պատերազմի

Պատրաստ է արդյո՞ք Ադրբեջանը պատերազմի

Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով, ինչը սակայն վաղուց սովորական երևույթ է դարձել։ Zerkalo.az-ը փորձել է պարզել, թե նման հայտարարություններով հոխորտացող Ադրբեջանը, արդյո՞ք իրականում պատրաստ է պատերազմի։ Մասնավորապես հոգեբան Ազադ Իսազադեն նշել է, որ պետության կողմից պատերազմի մասնակիցների նկատմամբ պատշաճ ուշադրության բացակայությունը լուրջ ազդեցություն է թողնում հասարակության հոգեբանության վրա։ «Մեր հասարակության ոչ բոլոր անդամներն են պատրաստ պատերազմի»,-ասել է Իսազադեն։ Իսկ կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսի կարծիքով, «գեոքաղաքական իրավիճակը, որում գտնվում է Ադրբեջանը, թույլ չի տա վերջինիս պատերազմ սկսել»։

Այս խորագրի վերջին նյութերը