Հոկտեմբերի 28-ին' ընդամենը յոթ օրից կբացվեն թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթեները: Հենց այս մրցույթին է մասնակցում «Ա1+» հեռուստաընկերությունը, ով իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել նաեւ հանրության քվեները:
«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը' խորհրդանշական նվիրատվության տեսքով, սկսված է: Կարեւոր է ոչ թե գումարն է, այլ քաղաքացիների մասնակցությունը, որը նրանց քվեն է Ժողովրդական ալիքի' Ձեր հեռուստաընկերության համար:
Ձեր մասնակցությունը կարող է որոշիչ լինել հայկական հեռուստաեթերի համար:
Հավաքված գումարների մասին տվյալներն ու հավաստագրերը պետք է ներկայացվեն մրցութային փաթեթի բացման ժամանակ' հոկտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ «Ա1+»-ի հայցով' Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման վերաբերյալ Եվրադատարանի 2 տարի առաջ կայացրած վճիռը վերջապես կարող է ի կատար ածվել, եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից անցկացվող մրցույթը լինի ազատ, արդար եւ թափանցիկ:
Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք' հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը իշխանություններից պահանջող հեռուստաընկերություն, պարզ կդառնա այդ օրը:
«Ա1+» անկախ հեռուստաընկերությունը հայտ է ներկայացրել վերստին եթեր վերադառնալու' հակառակ 2002թ ապրիլի 2-ից մինչ օրս 12 անգամ ՀՌԱՀ-ի կողմից մերժված լինելու փաստի:
«Ա1+»-ն մասնակցում է լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստաալիքի արտոնագրի մրցույթին' որպես ծանրակշիռ փաստարկ ունենալով շուրջ 20 տարվա աշխատանքային փորձը, վարկանիշը, Եվրադատարանի վճիռը, ինչպես նաեւ հանրության աջակցությունը:
Հանրությունն աջակցում է «Ա1+»-ին' ի դեմս «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի:
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, 2001-2007թթ ՀՌԱՀ անդամ, Մշակույթի նախկին փոխնախարար,արձակագիր Կարինե Խոդիկյանը, դերասան Կարեն Ջանիբեկյանը, «ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Ի պաշտպանություն ազատ խոսքի եւ Հայաստանում ժողովրդական հեռուստաալիք ունենալու' բացվել է հաշվեհամար: Աշխարհի ցանկացած անկյունից յուրաքանչյուր ոք կարող է դրամական փոխանցում կատարել, ինչը կհամարվի «Ա1+»-ի վերաբացման հայտի օգտին ծանրակշիռ քվե:
«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամ. «Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան»

Դարձիր ժողովրդական հեռուստալիքի պատվիրատուն: Գումարը կարող է լինել նույնիսկ խորհրդանշական, կարեւորը Ձեր մասնակցությունն է:
Ստորեւ ներկայացնում ենք հաշվեհամարը.
---------------------------------------------------------------------------------------------------
Դրամով փոխանցումների դեպքում
«Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ
«Մելտեքս» ՍՊԸ
AMD - Հ/Հ 23800 - 01250350100
----------------------------------------------------------------------------------------------------
Եվրոյով փոխանցումների դեպքում
Intermediary Bank
DEUTSCHE BANK AG
FRANKFURT/ MAIN, GERMANY
SWIFT: DEUTDEFF
Acc. No. DE 42500700100947722500
Beneficiary Bank
CJSC ''AREXIMBANK- GAZPROMBANK GROUP''
Yerevan, Armenia
SWIFT: RKASAM22
Beneficiary Meltex LTD
23800 -01250350149
---------------------------------------------------------------------------------------------------
Դոլարով փոխանցումների դեպքում
Intermediary Bank DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS,
NEW YORK, USA
SWIFT: BKTRUS33
ABA: 021001033
Beneficiary Bank
CJSC ''AREXIMBANK- GAZPROMBANK GROUP''
Yerevan, Armenia
SWIFT: RKASAM22
Beneficiary Meltex LTD
23800- 01250350101
---------------------------------------------------------------------------------------------------
Ռուսական ռուբլիով փոխանցումների դեպքում
Банк-посредник
ГПБ (OAO)
Mocква, РФ
К/с 30101810200000000823
БИК 044525823
ИНН 7744001497
SWIFT: GAZPRUMMXXX
Банк-получателя:
ЗАО «АРЭКСИМБАНК-ГРУППА ГАЗПРОМБАНКА»
Ереван, РА
SWIFT: RKASAM22
Корреспондентский счет в ГПБ (ОАО)
Nօ. 30111810700000005936
Получатель: "Мелтекс" ООО
23800- 01250350158
«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի մամլո դիվան