Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ, լրացված)
Արդեն 12-րդ օրն է՝ Խորենացի փողոցը փակ է։ Ոստիկանության գրավված ՊՊԾ գնդին հարակից տարածքում այսօր խաղաղ է։ Այսօր երեկոյան ևս Խորենացի փողոցում ու Ազատության հրապարակում հավաք է նախատեսվում։
Հիշեցնենք՝ նախօրեին Խորենացուց բերման էին ենթարկվում անխտիր բոլորը, նույնիսկ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։
«Սասնա ծռեր» խմբի 31 անդամից այս պահին Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում շարունակում է մնալ 24 անձ: Խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը, փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ Արամ Մանուկյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Մինչ այդ վիրավորվել և հոսպիտալացվել էին Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը:
«Սասնա ծռերի» երկու անդամ էլ՝ Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը, ըստ ոստիկանության, ինքնակամ հանձնվել են։
Գնդում պատանդառված է «Շտապօգնություն» ՓԲԸ 3 բուժաշխատող։
***
Ոստիկաններով լեցուն մոտ տաս ավտոբուս արգելապատնեշից ներս մտավ։
***
Ազատության հրապարակում արդեն տասնյակ քաղաքացիներ են հավաքվել։ Մարդիկ ««Սասնա ծռեր», ինձ էլ պատանդ վերցրեք» եռալեզու գրությամբ պաստատներ են պարզել։
***
–Մենք արդեն գործողությունների սկսման փուլում ենք։ Սա պետք է լինի այն պահանջների կյանքի կոչման փուլը, որն առաջ ենք քաշել «Սասնա ծռերի» տղաները, որը ձեր բոլորի այս տարիների պահանջն է եղել։ Ուստի այլ ճանապարհ չկա, քան՝ հաղ–թա–նա՛կ,–ասել է Արմեն Մարտիրոսյանը։
***
Ազատության հրապարակից մեկնարկեց երթ դեպի Բաղրամյան պողոտա։ Մարդիկ քայլում են անգամ հորդառատ անձրևի տակ։
***
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցան Արմեն Մարտիրոսյանին և հայտնեցին, որ նրանց երթն անօրինական է։
–Գնացեք Օպերա, ձեր խաղաղ հավաքը շարունակեք,–հորդորեց Աշոտ Կարապետյանը։
***
Ֆրանսիայի հրապարակից երթը չշարունակվեց։ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հենց այդպես էլ նախատեսված էր։
–Ես չասացի՝ գնում ենք Բաղրամյան, ասացի՝ գնում ենք դեպի՛ Բաղրամյան,–ընդգծել է նա՝ հավելելով, որ Ֆրանիայի հրապարակը տրանսպորտային կարևոր հանգուցային կետ է և իրենք խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում։
***
Ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ։
***
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Ազատության հրապարակում հավաքն ավարտվեց։ Որոշում կայացվեց վաղը՝ ժամը 19:00–ից կրկին հավաքվել հրապարակում։

7or.am