Քաղաքական

29.07.2016 11:53


Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է իր պաշտոններից մեկից

Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է իր պաշտոններից մեկից

Հուլիսի 29–ին կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ինքը հրաժարվելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:

–Քանի որ Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահը ես եմ, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից՝ ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի պաշտոնից և առաջարկելու եմ առաջիկա խորհրդի նիստում Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը,-հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը