Լրահոս

14.12.2009 13:32


Կ. Բեքարյան. «Հայ-թուրքական գործընթացը հետ պտտելու որևէ քայլ չեմ տեսնում»

Կ. Բեքարյան. «Հայ-թուրքական գործընթացը հետ պտտելու որևէ քայլ չեմ տեսնում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն ասել է, որ ներկայիս հայ-թուրքական գործընթացը հետ պտտելու որևէ գործոն նա չի տեսնում։ «Ես երկու հիմնական գիծ եմ տեսնում։ Առաջին՝ դա միգուցե արձագանք էր մյունխենյան հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին, և երկրորդ՝ հայ-թուրքական բանակցությունների շրջանակը հստակեցված է»,-ասել է Կ. Բեքարյանը։ Նա նաև նշել է, որ գործընթացը հետ պտտելը կլիներ Սահմանադրական դատարանից արձանագրությունների հետ կանչելը, կամ ՍԴ վճռից հետո, դրանք խորհրդարան չմտցնելը։ «Այսօր գործընթացը հետ պտտելու որևէ քայլ ես չեմ տեսնում։ Ես ընդամենը տեսնում եմ մեր արտաքին քաղաքականության ծանրագույն հարցերի՝ հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերի նկատմամբ մեր քայլերի հստակեցումը, և որ Հայաստանն այսօր չի պատրաստվում հետ կանգնել իր հիմնական շահերից»,-ասել է բանախոսը։

«7or.am» 

Այս խորագրի վերջին նյութերը