Քաղաքական

29.07.2016 13:40


Արամ Հակոբյան. «Ես ինքնակամ չեմ հանձնվել. 7 ոստիկան հարձակվել են, ծեծել»

Արամ Հակոբյան. «Ես ինքնակամ չեմ հանձնվել. 7 ոստիկան հարձակվել են, ծեծել»

–«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ուներ ու շատ դժվարությամբ էր շարժվում,–լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը, ով առանձնազրույց է ունեցել Արամ Հակոբյանի հետ։ Հասմիկ Սարգսյանին Արամ հակոբյանը խնդրել է փոխանցել հետևյալ խոսքերը. «Ես ինքնակամ չեմ հանձնվել, այլ 7 հոգով հարձակվել են, ծեծել»:

Հիշեցնենք՝ ոստիկանությունը հայտարարություն էր տարածվել այն մասին, թե Հակոբյանն ինքնակամ է հանձնվել.

–Երբ Պավել Մանուկյանին և նրա որդուն վիրավորել են, նա պատգարակով գնացել և վիրավորներին էր տեղափոխում ՊՊԾ տարածքից դուրս, որպեսզի նրանց տանեն հիվանդանոց: Այդ ընթացքում նա անզեն է եղել: Տեղափոխելու ժամանակ 7 ոստիկան հարձակվել է նրա վրա, ՊՊԾ-ի տարածքում ծեծել են: Ապա նստեցրել են ավտոմեքենան, Խորենացու փողոցից մինչև Նալբանդյան՝ ԱԱԾ շենքի երրորդ հարկ բարձրացնելն անգամ ծեծել են,–ասել է Հասմիկ Սարգսյանը՝ հավելելով, որ մեջքին հարվածներ ստացած Հակոբյանը ողնաշարի խնդիրներ ունի։

Դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանն էլ նշել է, որ Հակոբյանը դժվարացել է անգամ կանգնել. իրենց օգնությամբ է կանգնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը