Յագլանդ․ «Մտահոգությամբ եմ հետևում Հայաստանում կատարվող իրադարձություններին»
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարությամբ է հանդես եկել երևանյան իրադարձությունների կապակացությամբ:
«Ես մտահոգությամբ եմ հետևում Եվրախորհդրի անդամ Հայաստանում կատարվող իրադարձություններին, որտեղ զինված խումբը արդեն մի քանի օր շարունակ պատանդների է պահում Երևանի ոստիկանական բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրներում, որտեղ իշխում է օրենքը, բոլոր ճգնաժամերը պետք է հանգուցալուծվեն քաղաքական երկխոսությամբ` հարգելով ժողովրդավարական նորմերն ու չափանիշները»,-Ազատության փոխանցմամբ ասել է Յագլանդը:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը և վերադառնալ ժողովրդավարական միջոցներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքը պետք է գերակայեն, հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: