Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՍԴՀԿ հայաստանյան մասնաճյուղի անդամներն անվստահություն էին հայտնել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ։ «7օր»-ի հետ զրույցում ՍԴՀԿ ուսանողական-երիտասարդական միության անդամ, ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանն ասել է, որ դանակը ոսկորին էր հասել, և կուսակցական մեծամասնության կողմից որոշվել է անվստահություն հայտնել Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ։
-Մեր խնդիրներն ու ասելիքները բազմաթիվ են, և համագումարին ներկայացվելու են ոչ միայն Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն հայտնելու, ինչպես նաև առհասարակ նրա ապագա կուսակցական գործունեությանը, այլ նաև կուսակցության քաղաքականության գծի շարունակականության հետ կապված խնդիրներ,-նշել է նա։
«7օր»-ը փորձել է կապ հաստատել նաև ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ։ Նա ասել է, որ ժամը 18։00-ին ՍԴՀԿ գրասենյակում տեղի կունենա ասուլիս, որի ժամանակ նա կպատասխանի բոլոր հարցերին, իսկ մինչ այդ ոչ մի մեկնաբանություն չի անի։
Նարեկ Գալստյան. «Դանակը ոսկորին էր հասել»

7or.am