Լրահոս

14.12.2009 14:32


Վ. Հովհաննիսյան. «Այս իշխանությունը հասկացավ, որ ինքն ամենախելացին չէ»

Վ. Հովհաննիսյան. «Այս իշխանությունը հասկացավ, որ ինքն ամենախելացին չէ»

-Որ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունն արդյունք չտվեց, դա ակնհայտ է,-ասել է Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը և հատկապես այն հայտարարությունը, որ պետք է լրացումներ մտցնել մեր օրենսդրության մեջ այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն, նշանակո՞ւմ է, որ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունն իր արդյունքը չտվեց։

-Սերժ Սարգսյանը ՕԵԿ համագումարի ընթացքում իր ելույթում ընդհանրապես չհիշատակեց ո՛չ հայ-թուրքական հարաբերությունները, ո՛չ նախաձեռնողական խիզախ քաղաքականությունը,-նկատել է Վահան Հովհաննիսյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավարի համար ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից ամենահետաքրքրականն այն է եղել, որ «այս իշխանությունը հասկացավ, որ ինքն ամենախելացին չէ»։

-Դա լավ է,-ասել է Վ. Հովհաննիսյանը,-բայց ինչ վերաբերում է նրան, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, այո՛, դա ճիշտ է։ Բայց դա բնավ չի նշանակում, որ նա, ով ինչ-որ բան է անում, անպայման դատապարտված է սխալվելու։ Կարելի է անել ու չսխալվել։ Դրա համար պետք է հարցնել նրանցից, ում համարում ես քեզանից առնվազն ոչ պակաս խելացի։

7or.am 

 

Այս խորագրի վերջին նյութերը