Լրահոս

14.12.2009 15:43


Կարեն Բեքարյան. «Գործընթացի ձգձգման Թուրքիայի ռեսուրսը նվազել է»

Կարեն Բեքարյան. «Գործընթացի ձգձգման Թուրքիայի ռեսուրսը նվազել է»

-Գործընթացի ձգձգման Թուրքիայի ռեսուրսը նվազել է։ Փորձել հայ-թուրքական գործընթացը նախապես պայմանավորված ժամկետներից ավելի ձգձգել, չիրականացնել և այլն, Թուրքիայի համար նման գործընթաց իրականացնելը հիմա դարձել է ավելի քիչ հավանական և քիչ հնարավոր,- «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը, և հավելել, որ քանի որ Թուրքիայի քաղաքականության մնացած բոլոր ճակատներում բավական ծանր իրավիճակ է, հետևաբար, նրա կարծիքով, Թուրքիան չունի բավարար ռեսուրս հարցն իր ցանկացած իմիտացիոն գործընթացի ներքո իրականացվող քայլերով առաջ տանելու։

Այդ առումով Կարեն Բեքարյանը մնում է այն կարծիքին, որ հունվար-փետրվար ամիսներին ականատես կլինենք որոշակի գործողությունների. «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մեջլիսում դիտարկման ավարտ, խորհրդարանում՝ քննարկումներ են լինելու, հետևաբար մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, ամենայն հավանականությամբ, ունենալու ենք նաև վավերացման գործընթաց»,- նշել է Կ. Բեքարյանը։ 

Նա նաև նշել է, որ Թուրքիային չի հաջողվել հայ-թուրքական գործընթացը հատել ղարաբաղյան գործընթացի հետ, քանի որ ստորագրված որևէ նոր փաստաթուղթն արդյունքի արձանագրման միայն մի փաստ կարող է լինել, որտեղ կարելի է նկատել ինչ-որ զիջողականություն հայկական կողմերից.

-Փաստացի, գոնե առ այսօր նման արձանագրում, որպես այդպիսին, չկա։

Այդուհանդերձ, Կ. Բեքարյանը նշել է, որ գործընթացն ավելի ինտենսիվ պահելու քաղաքականության փորձ է արվելու։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը