Վահան Հովհաննիսյան. «Կանենք այն, ինչ ճիշտ ենք համարում»
Գնահատական տալով անցնող քաղաքական տարուն՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անդրադառնալով մասնավորապես ապրիլի 24-ի նախօրեին իշխանությունների կատարած քայլին՝ ճանապարհային քարտեզի ստորագրմանը, ասել է, թե այս ձևով որոշում կայացնող իշխանությունների հետ ՀՅԴ-ն այլևս անելիք չուներ.
-Եվ ՀՅԴ-ն դուրս եկավ իշխող կոալիցիայից՝ անցնելով ընդդիմադիր դաշտ։ Հետաքրքիր էր, սակայն, որ ՀՅԴ-ի ընդդիմության գնալը ջղային և ցնցումային, նեղացածության տեսարաններ ստեղծեց իշխանության դաշտում, որն ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց նաև ծայրահեղ՝ ռադիկալ ընդդիմության դաշտում, որը շատ խանդով վերաբերվեց Դաշնակցության՝ ընդդիմության դաշտ անցնելու հանգամանքին։
Վահան Հովհաննիսյանն ասել է, որ իրենք այդ ամենին սառնասրտությամբ են վերաբերվում.
-Կանենք այն, ինչ ճիշտ ենք համարում. ում դուրը կգա, ում դուրը չի գա՝ մեզ բացարձակապես չի հետաքրքրում։

7or.am