Աբդուլահ Գյուլը կարող է դանալ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղա՞ր
«Foreign Policy» ամերիկյան ամսագրում հրապարակված հոդվածում «Իսլամական խորհրդաժողով» կազմակերպության ներկայացուցիչ Մեհմեդ Քալյոնջուն առաջարկել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին 2016թ. առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, որը թափուր կմնա գործող ղեկավար Բան Կի Մունի պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց հետո։ Նա նաև հիշեցրել է, որ «New York Times» թերթը վերջին շրջանում Թուրքիայի քաղաքական նախաձեռնությունները գովաբանող հոդված էր հրապարակել և նշել, թե ՄԱԿ-ի շրջանակներում այդ երկրի հեղինակությունը գնալով բարձրանում է։