Վ. Հովհաննիսյան. «Եթե խորհրդարանն ազատ քվեարկի, արձանագրությունները չեն վավերացվի»
-ՀՀ նախագահը ճիշտ հետևելով Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսքերին՝ պետք է ասի՝ մենք ժողովրդավարական երկիր ենք, և մեզ մոտ գործադիր իշխանությունը չի կարող ճնշում գործադրել խորհրդարանի քվեարկության վրա,-խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի մասին՝ ասել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Ըստ այդմ էլ, Վ. Հովհաննիսյանի համոզմաբ, խորհրդարանն ազատ կլինի քվեարկելիս։
-Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե խորհրդարանն ազատ քվեարկի, արձանագրությունները չեն վավերացվի,-նշել է Վ. Հովհաննիսյանն ու ասել, որ արձանագրությունները չվավերացնելու այլ տարբերակներ ևս կան։
-Հայաստանը կարող է առաջ քաշել վերապահումներ, դրանց հիմքը կարող է դրվել Սահմանադրական դատարանում։ Վերապահումներ, որոնք ոչ թե կմերժեն ուղղակի բանակցային գործընթացում ծնված փաստաթղթերը, այլ կբարեփոխեն դրանք։ Եթե Թուրքիան այդ բարեփոխումների հետ կհամաձայնի, շատ լավ, եթե ոչ, ուրեմն բանակցությունները կսկսեն ինչ-որ մի նոր փուլից։
Այդուամենայնիվ, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, մեր իշխանությունների վրա դեռ լինելու են ճնշումներ։
-Իսկ կկարողանան դիմանալ, թե ոչ՝ դեռ հարցականի տակ է։

7or.am